Թուրքիայի կողմից Ռուսաստանից գնված C-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման գաղափարը իրատեսական չէ, Wall Street Journal-ի համար իր հոդվածում հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթընը:
«Թեև այսօր այդ գաղափարը միանգամայն իրատեսական չէ, սակայն այն հնարավորություն է տալիս քննարկել այն խնդիրները, որոնք Թուրքիան ունեցել է Արևմուտքի հետ վերջին տարիներին», — նշել է նա:
Ալթընը հիշեցրել է, որ C-400-ը ձեռք բերելուց առաջ Անկարան բազմիցս դիմել է Վաշինգտոնին։
Ալթընի խոսքով՝ Թուրքիան նույնպես «նախկինի պես հիշում է «թե ինչպես են իր դաշնակիցները երկրից դուրս բերել Patriot մարտկոցները «թուրք-ռուսական հարաբերություններում ամենածանր ժամանակահատվածներից մեկում»:
Մարտի 20-ին Reuters-ի աղբյուրները հայտնել են, որ ԱՄՆ-ը Թուրքիայի հետ քննարկել է Ուկրաինա C-400 համակարգեր ուղարկելու հնարավորությունը, որոնք Անկարան ձեռք է բերել Մոսկվայից: Գործակալության տվյալներով՝ խոսքը հենց քննարկման մասին է եղել, այդ թեմայով պաշտոնական առաջարկներ չեն եղել։
Ավելի ուշ նման քննարկման մասին տեղեկությունը հաստատել է Պենտագոնի ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ դրա դիմաց Վաշինգթոնն Անկարային առաջարկում է վերադառնալ F-35 ծրագրին և չեղարկել պատժամիջոցները։