Ավելի քան 1300 ռուս զինծառայողներ են զոհվել Ուկրաինայում ռազմական գործողության ընթացքում: Այս մասին հայտնել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Ռուդսկոյը, փոխանցում է ТАСС-ը:
«Ցավոք, հատուկ ռազմական գործողության ընթացքում կորուստներ կան մեր մարտական ընկերների շրջանում։ Այսօր զոհվել է 1351 զինծառայող, 3825 – ը վիրավորվել են», – Ռուդսկիի խոսքը մեջբերում է գործակալությունը:
Ռազմական գործողությունների մեկ ամսվա ընթացքում Ուկրաինայի ԶՈւ – ի կորուստները կազմել են շուրջ 30 հազար մարդ, այդ թվում՝ ավելի քան 14 հազարը՝ անդառնալի: