Ուֆայում չորս ռուսաստանցի է ձերբակալվել, նրանք ահաբեկչության քարոզչությանը և իրավապահ մարմինների աշխատակիցների վրա զինված հարձակումների նախապատրաստման մասնակիցներ են։
Այս մասին РИА новости-ի փոխանցմամբ, հաղորդում է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության հանրային կապերի կենտրոնը:
«Ուֆայում ձերբակալվել են ՌԴ չորս քաղաքացիներ, որոնք ներգրավված են իրավապահ մարմինների աշխատակիցների դեմ զինված հարձակումներ նախապատրաստելու և համացանցում ահաբեկչական գաղափարախոսություն քարոզելու մեջ», – ասված է հաղորդագրության մեջ: