Ռուսաստանի զինված ուժերը հատուկ գործողություն են իրականացնում Ուկրաինայում, այդ պատճառով միջազգային հանրությունը պետք է շարունակի ճնշում գործադրել Մոսկվայի վրա։ Այս մասին մարտի 26-ին Քաթարում կայացած միջազգային խորհրդաժողովում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Մենք (միջազգային հանրությունը) պետք է շարունակենք ճնշում գործադրել Ռուսաստանի վրա», — ասել է Չավուշօղլուն: