Ամերիկացի դերասան Ուիլ Սմիթը Օսկարի մրցանակաբաշխության ժամանակ ապտակել է դերասան և կատակերգու Քրիս Ռոքին։ Հեռարձակում է «ABC»-ն։
Ռոքը հայտարարել է «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգի հավակնորդներին։ Ելույթի ժամանակ կատակերգուն կատակել է Ջադա Պինկետ Սմիթի՝ Ուիլ Սմիթի կնոջ «ապշեցուցիչ, շատ կարճ մազերի մասին», որից հետո Սմիթը վեր է կացել տեղից, բարձրացել բեմ և բռունցքով հարվածել Ռոքի դեմքին:
Հետո նա վերադարձել է իր տեղը, բայց ևս մի քանի խոսք ասել Ռոքի մասին։ Այդ պահին հեռարձակումն անջատվել է։ Այնուհետև Ռոքն ասել է. «Դա հեռուստատեսության պատմության մեջ ամենամեծ գիշերն էր»:
Դրանից հետո արարողությունը շարունակվել է սովորականի պես։
Ուիլ Սմիթի կինը վերջերս տառապում էր ալոպեցիայից՝ աուտոիմուն հիվանդությունից, որը հանգեցնում է մազաթափության: Վերջերս նա հայտարարել էր, որ այլևս չի թաքցնի դա։