Ռուսական բանակը Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության սկսվելուց ի վեր ոչնչացրել է 386 ուկրաինական անօդաչու թռչող սարք, կիրակի օրը հայտարարել է Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Ընդհանուր առմամբ, հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել են 386 անօդաչու թռչող սարքեր, 224 զենիթահրթիռային համալիրներ, 1 918 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգի 209 կայանքներ, ինչպես նաև 1 789 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա»,- ասել է նա: