Պաշտոնական Վիեննան հայտարարել է, որ պատրաստվում է արտաքսել չորս ռուս դիվանագետի։ Այս մասին հայտնում է Ria.ru-ն՝ հղում անելով Ավստրիայի ԱԳՆ-ին։
«Ավստրիայի Հանրապետության Եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարարությունը հայտարարում է Վիեննայում Ռուսաստանի դեսպանատան երեք աշխատակիցների և Զալցբուրգում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության մեկ աշխատակցի դիվանագիտական կարգավիճակից զրկելու որոշման մասին»,- նշվել է հայտարարության մեջ:
Նախարարությունում պնդում են, որ այդ աշխատակիցները կատարել են գործողություններ, որոնք չեն բխել իրենց դիվանագիտական կարգավիճակից։ Ավստրիայի ԱԳՆ-ը նաև հայտարարել է, որ նրանք երկրից պետք է հեռանան ապրիլի 12-ից ոչ ուշ։ Ռուսաստանի ԱԳՆ-ն խոստացել է պատասխանել Վիեննայի գործողություններին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ եվրոպական մի շարք երկրներ ևս հայտարարել էին որոշ ռուս դիվանագետներին արտաքսելու մասին։