Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ժամանել է Կիև, որտեղ հանդիպում է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, կողմերը քննարկել են ռազմաքաղաքական հարաբերությունների խորացումը: Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակից, հաղորդում է ТАСС-ը։
«Վարչապետն այցելել է Ուկրաինա, որպեսզի անձամբ հանդիպի նախագահ Զելենսկու հետ՝ ի նշան ուկրաինացի ժողովրդի հետ համերաշխության։ Նրանք քննարկել են Ուկրաինային երկարաժամկետ աջակցություն ցուցաբերելու հարցը, վարչապետը ֆինանսական և ռազմական օգնության նոր փաթեթ կներկայացնի»,-ասել է Ջոնսոնի ներկայացուցիչը։