Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքում բժիշկ Օկտավիան Ֆոդորի անվան գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի տարածաշրջանային ինստիտուտի բժիշկները հիվանդի ստամոքսի վիրահատությունից հանել են 250 գրամ քաշով ոսկու ձուլակտորներ, ինչի մասին հայտնել են ոստիկանությանը: Այս մասին շաբաթ հայտնել է Digi24 հեռուստաալիքը։
«Ոստիկանների անցկացրած ստուգումը հաստատել է բժիշկների հաղորդագրությունը, սակայն հաշվի առնելով հիվանդի հետվիրահատական վիճակը, առայժմ նրա հետ շփման մեջ մտնել չի հաջողվել, – նշվում է քաղաքային ոստիկանության հաղորդագրության մեջ: Այս գործով հետաքննությունը շարունակվում է»։
Ինստիտուտի մենեջեր Միխայ Մլեշնիցեի խոսքով՝ ձուլակտորի քաշը 250 գրամ է, իսկ երկարությունը՝ մոտ 6,3 սանտիմետր, իսկ հիվանդն ասել է, որ պատահաբար է կուլ տվել այն: «Խոսքը 250 գրամ ոսկու ձուլակտորի մասին է։ Հերթապահ բժիշկը զանգահարեց ինձ և հարցրեց, թե ինչպես վարվել այս իրավիճակում։ Ես նրան ասացի վիրահատել տղամարդուն, հանել ձույլերը և հայտնել ոստիկանություն», – պատմել է բժշկական հաստատության մենեջերը։