Նյու Յորքում հայտնվել է աշխարհի ամենաանսովոր շենքերից մեկը՝ ամենաբարակ երկնաքերը։
Dezeen-ի փոխանցմամբ՝ ասեղ-աշտարակը գտնվում է Մանհեթենի կենտրոնում՝ West Street-ում։
Վերջինիս բարձրությունը կազմում է մոտ 435 մետր, աշտարակը Արևմտյան կիսագնդում բարձրությամբ երկրորդ շենքն է։ Բարձրության հարաբերակցությունը հիմքի հետ 24:1 է։
Billionaires Row-ում աշտարակի կառուցման մասին հայտարարվել էր դեռևս 2013 թվականին։ Աշխատանքները սկսվել են մեկ տարի անց, սակայն 2017-ին նախագիծը ժամանակավորապես սառեցվել է գումարի պակասի պատճառով։
Երկնաքերը նախագծել են SHoP Architects-ի ճարտարապետները։ Ճարտարապետական բյուրոյի տվյալներով՝ աշտարակը կառուցված է աշխարհի ամենակայուն բետոնից։
«Որպես Նյու Յորքի բնակիչներ՝ մենք աներևակայելի հպարտ ենք, որ մեր հորիզոնում նոր պատկեր ենք ավելացրել»,- նշել է SHoP Architects-ի տնօրեն Գրեգգ Պասկարելին: