Քիմ Քարդաշյանի և Փիտ Դևիդսոնի սիրավեպի պատմությունը սկսվել է անցյալ տարվա հոկտեմբերին, երբ նրանք համբուրվեցին SNL շոուի եթերում։ Դրանից հետո զույգը մշտապես հայտնվել է պապարացիների օբյեկտիվներում։ Սիրահարները միասին շատ ժամանակ էին անցկացնում. գնում էին կինո, ճաշում ռեստորաններում և նույնիսկ ռոմանտիկ ուղևորության մեկնում Բահամյան կղզիներ։ Այս մասին գրում է peopletalk.ru-ն։
Հենց այդ ժամանակ արդեն կայացել են Քարդաշյանների ընտանիքի մասին ռեալիթի-շոուի նոր եթերաշրջանի նկարահանումները։ Ճիշտ է, ինչպես պարզվեց, Փիթին նկարահանումների այդպես էլ չեն հրավիրել։ «Նա կդառնա քննարկումների առարկա, բայց կադրում նրանք միասին չեն լինի։ Եթե նրանց մոտ ամեն ինչ լավ լինի, նրանք կնկարահանվեն երկրորդ եթերաշրջանում»,- ասել է TMZ-ի աղբյուրը։
Հիշեցնենք, որ վերջերս հայտնի էր դարձել, որ Փիթը Քիմին ծանոթացրել է իր ընտանիքի՝ տատի ու պապի հետ։