Քվեաթերթիկների 97 տոկոսի հաշվարկից հետո Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնն առաջատար է երկրի ղեկավարի ընտրությունների առաջին փուլում։ Նա հավաքել է 27,6 տոկոս ձայն։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։
«Ազգային միություն» աջ կուսակցության ղեկավար Մարին Լը Պենը զբաղեցնում է երկրորդ տեղը (23,41 տոկոս), «Աննվաճ Ֆրանսիա» ձախ կուսակցության ղեկավար Ժան-Լյուկ Մելանշոնը երրորդ տեղում է (21,95 տոկոս)։
Մայրաքաղաքային շրջանում առաջին տեղը զբաղեցրել է Մելանշոնը, որը չի հավակնում երկրորդ փուլին (30,24 տոկոս ձայն), նրան հաջորդում են Մակրոնը (30,19 տոկոս) և Լե Պենը (12,97 տոկոս)։
Բուն մայրաքաղաք Փարիզում Մակրոնը ստացել է 35,33 տոկոս ձայն, Մելանշոնը՝ 30,09, իսկ Մարին Լը Պենը 6-րդ տեղում է՝ 5,54 տոկոս ձայնով։
Ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի ապրիլի 24-ին։