Մի քանի օր առաջ Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը հայտարարել էին նշանադրության մասին. աստղային զույգը պատրաստվում էր երկրորդ անգամ ամուսնանալ՝ վերամիավորվելով 2004 թվականի բաժանումից հետո: Այս մասին գրում է esquire.ru-ն։
Սոցցանցերի օգտատերերին ոգեշնչել է ոչ միայն նշանադրության մասին լուրը, այլև այն մատանին, որը Աֆլեկը նվիրել է Լոպեսին՝ հսկայական կանաչ ադամանդով: Մինչ ոսկերչական արդյունաբերության որոշ փորձագետներ քարի արժեքը գնահատել են 5-7 մլն դոլար, մյուսները վախենում են գինը նշել այն պատճառով, որ դա անսովոր հազվագյուտ օրինակ է: