Netflix-ի ռուս օգտատերերը 60 մլն ռուբլի գումարի կոլեկտիվ հայց են ներկայացրել ընկերության դեմ՝ Ռուսաստանում սթրիմինգային ծառայությունից հրաժարվելու հետ կապված: Այս մասին հայտնում է РИА новости – ն։
Հայցի նախապատրաստմամբ զբաղվում է Սանկտ Պետերբուրգի «Չերնիշով, Լուկոյանով և գործընկերներ»փաստաբանական գրասենյակը։ Բյուրոյի ներկայացուցիչները մեկնաբանել են, որ «Netflix-ի միակողմանի հրաժարումը ռուս օգտատերերին ծառայություններ մատուցելուց խախտում է ռուս օգտատերերի հետ կնքված պայմանագիրը։ Նման գործողությունները հակասում են ՌԴ ՔՕ-ին և սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքին և Ռուսաստանի տարածքում խախտում են ծառայության օգտատերերի իրավունքները»։
Բյուրոյի ավագ գործընկեր Կոնստանտին Լուկոյանովը նաև նշել է խմբային հայցի հնարավոր իրավական արդյունավետությունը և հայտարարել է, որ «Netflix-ի դեմ հայցը Ռուսաստանի քաղաքացիների և կազմակերպությունների շահերի պաշտպանության նախագծում առաջին քայլն է մի շարք արևմտյան ընկերությունների անբարեխիղճ և խտրական վարքագծի կապակցությամբ»:
Հայցադիմումին արդեն միացել է 20 մարդ, նախաձեռնող խմբում ընդգրկվելու շուրջ 100 հայտ դեռևս ուսումնասիրվում է փաստաբանական բյուրոյում: Հայցվորները բարոյական վնասի փոխհատուցում են ակնկալում։
Ամերիկյան Netflix սթրիմինգային ծառայությունը մարտին մարտին ՌԴ-ում աշխատանքը դադարեցնելու մասին է հայտարարել: