Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը Telegram-ի իր ալիքում հայտնել է, որ գնդակոծության տակ է հայտնվել Ժուրավլովկա գյուղը, որը գտնվում է ուկրաինական սահմանից մոտ 1,5 կմ հեռավորության վրա: Նրա խոսքով՝ գնդակոծության հետևանքով վնասվել են բնակելի տները։
Այսօր ավելի վաղ Գլադկովը հայտնել էր Բելգորոդի մեկ այլ գյուղի՝ Սպոդարյուշինոյի գնդակոծության մասին։
«Կան բնակելի տների, սոցիալական օբյեկտների վնասվածքներ։ Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չկան: Այս գյուղում արդեն արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել, և մարդիկ դուրս են բերվել դրա սահմաններից», – ասել է մարզպետը Ժուրավլովկա գյուղի գնդակոծության մասին։ Ավելի ուշ նա հայտնել էր, որ գնդակոծության հետևանքով տուժած կա։
Մարտի 23-ի երեկոյան Ժուրավլևկայում «մի քանի պայթյուն» է տեղի ունեցել։ Այն ժամանակ հաղորդվել էր, որ վնասվածքներ են ստացել երեք բնակիչներ։
Ուկրաինայի հետ սահմանակից Բելգորոդի մարզի տարածքներում հատուկ ռազմական գործողության սկսվելուց ի վեր գրանցվել է ավելի քան 10 միջադեպ, դրանցից ամենախոշորը Բելգորոդում գտնվող նավթաբազային հարվածն է: