Ապրիլի 14-ին ՌԴ նախագահի հրամանագրով Ռուսաստանում ստեղծվել է Անվտանգության խորհրդի ՏՏ ենթակառուցվածքի զարգացման ոլորտում տեխնոլոգիական ինքնիշխանության ապահովման հանձնաժողով: Հանձնաժողովի ղեկավար է նշանակվել Անվտանգության Խորհրդի նախագահ Դմիտրի Մեդվեդևը։
Ըստ «Коммерсант» թերթի` հանձնաժողովը կզբաղվի հետևյալ հարցերով:
– գնահատել օտարերկրյա տեխնոլոգիաներից տեղեկատվական ենթակառուցվածքի օբյեկտների անկախության մակարդակը,
– վերլուծել տեխնոլոգիական ինքնիշխանության ապահովման ոլորտում անվտանգության խորհրդի որոշումների կատարման կազմակերպությունների աշխատանքի արդյունավետությունը
– տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում բացահայտել և գնահատել Ազգային անվտանգության ներքին և արտաքին սպառնալիքները,
– համակարգել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ազգային անվտանգության ապահովման խնդիրների լուծման աշխատանքները
– հայրենական արտադրանքի աջակցման և երկրի պաշտպանության և իրավակարգի ապահովման համար IT-տեխնոլոգիաների օգտագործման ոլորտում պետական քաղաքականության հարցերի վերաբերյալ առաջարկություններ նախապատրաստել
– մշակել տեխնոլոգիական ինքնիշխանության ապահովման իրավական կարգավորումը:
Ի թիվս այլ բաների, Hանձնաժողովը կարող է օգտվել պետական համակարգերի տեղեկատվության, բանկերի և տվյալների բազաների կառավարման տարբեր մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչներ: