Փարիզի կենտրոնում անցորդը աղբամանի մոտ հայտնաբերել է 19-րդ դարի վերջին գողացված ջութակը։ Այս մասին հայտնում է Le Figaro թերթը։
Այս գործիքի սեփականատերը Ելիսեյան դաշտերի նվագախմբի 55-ամյա երաժիշտ Էնրիկո Թեդդեն է։ Ջութակը նրանից գողացել են 2021 թվականի նոյեմբերին։
Գործիքն արժե 100 հազար եվրո։ Ջութակը հայտնաբերած կինը պարզել է, թե ում է պատկանում և վերադարձրել է տիրոջը։
«Պատյանի մեջ իմ ջութակն էր՝ մի քիչ կեղտոտ։ Այն մի քիչ վնասվել է»,- պատմել է Թեդեն։
Կինը հրաժարվել է ջութակահարի վարձատրությունից, սակայն համաձայնել է գալ Ելիսեյան դաշտերի նվագախմբի 30-ամյակին նվիրված համերգին։
Էնրիկո Թեդեն այս ջութակը ձեռք է բերել 15 տարի առաջ՝ վենետիկցի հայտնի վարպետ Ջուլիո Դեգանիից։