Երկու ամիս առաջ Քայլի Ջեները և Թրևիս Սքոթը երկրորդ երեխան են ունեցել։ Սկզբում զույգը որդուն Վուլֆ էր անվանել, բայց գրեթե անմիջապես հասկացան, որ այդ անունը նրան բոլորովին չի համապատասխանում:
«Ի նկատի ունեցեք, որ մեր որդու անունն այլևս Վուլֆ չէ։ Մենք պարզապես զգացինք, որ այն բոլորովին չի համապատասխանում իրեն։ Ուզում եմ կիսվել, որովհետև տեսնում եմ, որ նրան գրեթե ամենուր հենց այդպես են անվանում», – գրել է քայլին իր սոցցանցերում։
Քայլին խոստովանել է, որ իրենք ունեն որոշակի դժվարություններ ունեն երեխային նոր անուն ընտրելու գործում, բայց, կարծես, նրանք վերջապես կողմնորոշվել են։ The Sun – ը գրում է, որ Թրեվիսն ու Քայլին որդուն շատ ազնիվ անունով են անվանել։ Նայթ Ժակ Վեբսթեր, որը անգլերենից թարգմանաբար նշանակում է «ասպետ»։
Հիշեցնենք, որ Ջենները և Սքոթը դաստիարակում են Սթորմիի դստերը, որը լույս աշխարհ է եկել 2018 թվականի փետրվարին, և երկու ամսական որդուն: Զույգը միասին ավելի քան հինգ տարի է: Ինչպես հայտնում են աղբյուրները, այս տարի աստղերը ծրագրում են օրինականացնել իրենց հարաբերությունները։