Թուրքմենստանում կանանց սկսել են արգելել «գեղեցկության ներարկումներ» և այլ բյութի-պրոցեդուրաներ անել։ Esquire.ru-ի փոխանամամբ՝ այս մասին հայտնում է Zakon.kz-ն։
Պարբերականի տվյալներով՝ արգելված է բոտոքս օգտագործել, եզրագծային պլաստիկա անել, մեծացնել շուրթերը, և օգտագործել արհեստական թարթիչները և կեղծ եղունգներ:
Արգելքի խախտման դեպքում տուգանքները կազմում են մինչև 12 հազար ռուբլի (մոտավորապես 70 հազար դրամ) հաճախորդների համար և մինչև 24 հազար ռուբլի (մոտավորապես 140 հազար դրամ) գեղեցկության սրահների սեփականատերերի համար: Հնարավոր է նաև 15 օրով կալանք։
Ինչպես գրում են տեղական ԶԼՄ-ները, ոստիկանության աշխատակիցներն արդեն պտտվում են տեղական գեղեցկության սրահներում և հայտնում են նոր կանոնների մասին։
ԶԼՄ-երի տեղեկություններով՝ ոստիկանները չեն բացատրում արգելքի պատճառը և չեն տրամադրում դրա սահմանումը հաստատող փաստաթղթեր։