Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ուկրաինայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները ցույց տվեցին Անկարայի կարևորությունը ՆԱՏՕ-ում և Թուրքիայի նշանակությունը ԵՄ-ի համար:
«Ուկրաինայի համատեքստում տեղի ունեցած վերջին իրադարձությունները հստակ ցույց տվեցին Թուրքիայի կարևորությունը ՆԱՏՕ-ում։ ԵՄ-ին անդամակցությունը մնում է Թուրքիայի ռազմավարական նպատակը։ Պատերազմի բացասական հետևանքները գլոբալ մասշտաբով ցույց տվեցին Թուրքիայի ռազմավարական նշանակությունը ԵՄ – ի համար՝ հատկապես անվտանգության և էներգետիկայի ոլորտում։ Ես ակնկալում եմ, որ ԵՄ – ն կոնկրետ և նշանակալի քայլեր կձեռնարկի՝ հիմնված մեր լիիրավ անդամակցության հեռանկարի վրա», – Էրդողանի խոսքերն է մեջբերում ТАСС-ը։
Գործակալությունը նշում է, որ Թուրքիան, որը 1964 թվականից Եվրամիության ասոցացված անդամ է, 1987 թվականին ԵՄ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել: ԵՄ-ում նրա ընդունելության շուրջ բանակցային գործընթացը սկսվել է 2005 թվականին։