Twitter-ը սոցցանցը վաճառելու շուրջ բանակցություններ է սկսել Իլոն Մասկի հետ։ Ընկերությունում առաջարկը լուրջ չէին ընդունում, սակայն բաժնետերերի ճնշման ֆոնին իրավիճակը կտրուկ փոխվել է։
Այն մասին, որ Twitter-ը բանակցություններ է վարում Իլոն Մասկի հետ ընկերության վաճառքի մասին, գրել են միանգամից մի քանի խոշոր հրատարակություններ, ներառյալ Reuters-ը և The New York Times-ը:
Ապրիլի 24-ին Tesla Motors-ի ղեկավարը հանդիպել է Twitter-ի տնօրենների խորհրդի 11 ներկայացուցիչների հետ: Ինչպես գրում է Reuters-ը, Մասկը խիստ զարմացրել է Twitter-ի բաժնետերերին 43 մլրդ դոլարով սոցիալական ցանց գնելու առաջարկությամբ: Սակայն դա դեռ չի նշանակում, որ ընկերությունը համաձայն է վաճառվել մեկ բաժնետոմսի դիմաց 54,2 դոլարով։
The New York Times-ը նշում է, որ բանակցություններն արդեն վերջնալան փուլում են, սակայն իրավիճակը շատ արագ է փոխվում, որպեսզի վստահաբար խոսենք ինչ-որ պայմանավորվածությունների մասին: Պարբերականի տվյալներով ՝ գործարքը, այնուամենայնիվ, կարող է չկայանալ, սակայն եթե նախկինում գնումն ընդհանրապես քիչ հավանական էր թվում, ապա այժմ այդ քննարկումները հասել են վերջնական կետի:
Պարբերականները գրում են, որ շատ բան կախված կլինի նրանից, թե արդյունքում որքան գումարի համաձայն կլինեն երկու կողմերն էլ։