Ղրղզստանը Թուրքիային խնդրել է Bayraktar անօդաչու թռչող սարքեր չվաճառել Տաջիկստանին։ Այս մասին հայտնել է երկրի ԱԳ նախարարի պաշտոնակատար Ժեենբեկ Կուլուբաևը Ղրղզստանի խորհրդարանի նիստում։
Նրա խոսքով՝ Բիշքեկը Անկարային խնդրել է «զգույշ լինել այդ հարցում, քանի որ Ղրղըզստանի և Տաջիկստանի միջև խնդիրները» դեռ լուծված չեն»:
«Մենք խնդրել ենք հարևան երկրներին անօդաչու թռչող սարքեր չվաճառել։ Նրանք պատասխանել են, որ դա բիզնես է, ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հարց։ Մենք բանակցություններ կվարենք թուրքական կողմի հետ ամբողջ տեղեկատվությունը ստանալուց հետո», – եզրափակել է Կուլուբաևը։