Միլիարդատեր Իլոն Մասկը հնարավոր է համարել, որ Twitter-ի գնման գործարքի փակումից հետո սոցցանցը վճարովի կդարձնի կազմակերպությունների համար: Այս մասին նա հայտնել է իր էջում։
«Twitter – ը միշտ անվճար կլինի սովորական օգտատերերի համար, բայց, հնարավոր է, ոչ մեծ վճարի դիմաց՝ Կոմերցիոն/պետական օգտատերերի համար», – գրում է գործարարը:
Միաժամանակ Մասկի պլանների մասին նոր մանրամասներ է բացահայտել The Wall Street Journal-ը։ Պարբերականի տվյալներով՝ գործարարը պատրաստվում է Twitter – ը կրկին հրապարակային դարձնել ընկերության կողմից դրա գնումից երեք տարի անց. այդ դեպքում կվերականգնվի բաժնետոմսերի առևտուրը:
Իլոն Մասկը ապրիլի վերջին Twitter-ը 44 մլրդ դոլարով գնելու պայմանավորվածություն է ձեռք բերել գործարքի ավարտից հետո, Twitter-ը կդառնա մասնավոր ընկերություն