Ուկրաինացի զինվորականները ուսուցում են անցնում Գերմանիայում ։ Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Քիրբին անցյալ շաբաթ հաստատել է, որ Գերմանիայում նման ուսուցում իրականացվել է: Այս մասին գրում է DW-ն։
«Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ բանակի հրամանատարությունը կազմակերպում է այս ուսուցումը Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության հետ համաձայնեցմամբ, և մենք շնորհակալ ենք, իհարկե, Գերմանիայի շարունակական աջակցության համար», – ասել է նա:
Գերմանիան Եվրոպայում և Ուկրաինայի սահմաններից դուրս երեք ուսումնական հարթակներից միայն մեկն է, որի մասին տեղեկատվությունը հրապարակվել է: Քիրբին հավելել է, որ ուսուցումը ներառում է ռադիոլոկացիոն համակարգեր, հրետանի և զրահատեխնիկա, որոնք Ուկրաինայի համար ԱՄՆ-ի օգնության վերջին փաթեթների մասն են կազմում: