Հավանայի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով մասամբ ավերվել են Saratoga հյուրանոցը և դրան հարող շենքերը, հաղորդում է El Toque-ն:
14ymedio-ի տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 10:50-ին (Երևանի ժամանակով ժամը 17:50-ին): Պարբերականի տվյալներով՝ լրջորեն վնասվել է հյուրանոցի հարևանությամբ գտնվող բնակելի տունը, իսկ մոտակայքում գտնվող դպրոցում կոտրվել են դռներն ու պատուհանները։ Հյուրանոցի շենքում մի քանի հարկ է քանդվել։
Անվտանգության ծառայությունները սկսել են մարդկանց տարհանման գործողությունը։ Շրջանի մի քանի բնակիչներ, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, հայտնել են ինտերնետի հետ կապված խնդիրների մասին, գրում է պորտալը:
Դեպքի վայր են ժամանել հրշեջները, հաղորդում է Telesur-ը:
Պայթյունի պատճառները դեռ հայտնի չեն։ Զոհերի և տուժածների մասին տվյալներ չկան։