Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի եկամուտները 2021 թվականին կազմել են 26,5 մլն ռուբլի, այս մասին տեղեկանում ենք նրա հայտարարագրից: 2020 թվականին Կադիրովի եկամուտը կազմել է 381,19 մլն ռուբլի, ինչը 14,3 անգամ ավելի է, քան 2021-ին:
Կադիրովի սեփականության երկու հողամասերը, որոնց մակերեսը կազմում է 3668 և 28 361 քմ, ինչպես նաև 2344 քմ մակերեսով բնակելի տունը, հետևում Է փաստաթղթից: Նույն սեփականության օբյեկտները նշված են եղել 2020 թվականի հայտարարագրում։
Կադիրովի կինը 2021 թվականին վաստակել է 1,52 մլն ռուբլի, ինչը փոքր-ինչ պակաս է, քան 2020-ին (1,59 մլն ռուբլի): Չեչնիայի ղեկավարի կնոջ սեփականության տակ գտնվում է 209,8 քմ մակերեսով բնակարան: Նրա սեփականության մասին տվյալները համընկնում են անցյալ տարվա հետ:
Կադիրովի ընտանիքում աճում է 10 անչափահաս երեխա, նշված Է փաստաթղթում, Մեկ տարի առաջ այնտեղ հիշատակվել է 11-ը: