Փարիզում մեկնարկել է «Անմահ գնդի»՝ Հայրենական մեծ պատերազմի սերնդի հիշատակի պահպանման համար միջազգային քաղաքացիական-հայրենասիրական շարժման երթը: Այս մասին հայտնում է Ria.ru-ն:
Ակցիային մասնակցում է ավելի քան 200 մարդ, այդ թվում՝ Ռուսաստանի, Բելառուսի և Ուկրաինայի քաղաքացիներ: «Անմահ գնդի» մասնակիցները երգում են պատերազմական տարիների երգեր:
Նշվում է, որ այսօր ավելի վաղ Փարիզի ոստիկանությունը կասեցրել է Ուկրաինայի դրոշներով սադրիչների գործողությունները՝ «Անմահ գնդի» համաձայնեցված ակցիայի ժամանակ: Մասնակիցները սկսել են հավաքվել Պեր-Լաշեզ գերեզմանատան մոտ տեղական ժամանակով ժամը 14:00-ից հետո: Այդ ընթացքում հայտնվել են ուկրաինական դրոշներով սադրիչներ, սակայն ոստիկանությունը խանգարել է նրանց խափանել Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումը: Սադրիչները ստիպված են եղել լքել տարածքը:
Ակցիան կիրակի տեղի է ունենում Ֆրանսիայի նաև մի շարք այլ քաղաքներում։
«Անմահ գունդ»-ը համաժողովրդական ակցիա է, որն անցկացվում է Ռուսաստանում և այլ երկրներում՝ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և զոհերի հիշատակը հավերժացնելու համար: Առաջին անգամ այն տեղի է ունեցել 2012 թվականի մայիսի 9-ին Տոմսկում՝ տեղի լրագրողների նախաձեռնությամբ, իսկ 2013 թվականին ակցիայի շրջանակներն ընդլայնվել են: