Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ կարևոր է համարում հարգել Խորհրդային Միության այն քաղաքացիների հիշատակը, որոնք իրենց երկրի համար նացիստական Գերմանիայի և նրա կոլաբորանտների դեմ պատերազմի տարիներին կյանք են տվել:
«Ռուսաստանցիները ճիշտ են վարվում՝ նշելով իրենց հերոսական դերը նացիզմին հարվածելու գործում», – նշել է բրիտանական կառավարության ղեկավարը Evening Standard թերթին տված հարցազրույցում:
Իր հերթին մեկնաբանելով Ուկրաինայի իրադարձությունները՝ Ջոնսոնը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը հայտնվել է մի իրավիճակում, որից «չի կարելի հաղթող դուրս գալ»: