Մայիսի 10-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանիպում է ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, կոնգրեսական Թեդ Դոյչի հետ։
Դեսպան Մակունցը բարձր է գնահատել Կոնգրեսում հայանպաստ հարցերի առնչությամբ կոնգրեսական Դոյչի ցուցաբերած աջակցությունը։
Հանդիպման ընթացքում դեսպան Լիլիթ Մակունցը ներկայացրել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ 44-օրյա պատերազմից հետո ստեղծված անվտանգային միջավայրը և մարտահրավերները։
Դեսպան Մակունցը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանում խաղաղության օրակարգի վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձ կատարել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված վերջին զարգացումներին։
Սլովակիայի վարչապետ Ֆիցոն ժամանել է Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցություններ վարելու
Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին, հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։...