ԱՄՆ-ն պատրաստ է մասնակցել հակամարտության ավարտից հետո Ուկրաինայի վերականգնմանը։ Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։
«Մենք լիովին պատրաստ ենք մասնակցել դրան», – ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Փրայսը հավելել է, որ «երբ հնարավոր լինի օգնել վերականգնել Ուկրաինան «հակամարտությունից հետո,» ԱՄՆ-ն պատրաստ կլինի դրան»: Պետդեպարտամենտի ներկայացուցիչը նշել է, որ մինչ այդ ԱՄՆ-ն կշարունակի Ուկրաինային մարդասիրական ռազմական և կարճաժամկետ տնտեսական օգնություն տրամադրել: