ԱՄՆ-ի բանակի զինծառայողները զորավարժությունների շրջանակներում կմշակեն խոշոր օդադեսանտային ուժերի փոխադրումը և ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ մարտավարական փոխգործակցությունը
Լատվիայի Ադաժի զինափորձարանի տարածքում մայիսի 13-ին կայանալիք Swift Respons 22 զորավարժություններին կմասնակցեն ԱՄՆ-ի օդադեսանտային ստորաբաժանումների շուրջ 450 զինծառայողներ: Այս մասին հայտնում է BNS գործակալությունը՝ վկայակոչելով Մերձբալթյան երկրի զինված ուժերը։
82-րդ օդադեսանտային դիվիզիայի և ԱՄՆ բանակի 173-րդ օդադեսանտային բրիգադի զինծառայողները զորավարժությունների գոտի կտեղափոխվեն Իտալիայից: Վարժանքները տեղի կունենան Ռիգայից ոչ հեռու՝ Ադաժիի հրաձգարանում՝ խոշոր օդադեսանտային ուժերի փոխադրումն ու ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ մարտավարական փոխգործակցությունը մշակելու նպատակով:
Ապրիլի 18-ից մայիսի 26-ն ընկած ժամանակահատվածում Լատվիայի տարածքում ընթանում են մի շարք միջազգային զորավարժություններ՝ Namejs 2022 ընդհանուր անվամբ: Նրանք միավորում են մի շարք այլ զորավարժություններ՝ Defender Europe, Knight Legion, Swift Response, Summer Shield և Hedgehog: