«Մեծ յոթնյակի» երկրները (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա և Ճապոնիա) Չինաստանին կոչ են անում չօգնել Ռուսաստանին և շրջանցել Մոսկվայի դեմ պատժամիջոցները, ինչպես նաև չարդարացնել նրա գործողությունները: Այս մասին ասված է G7-ի երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների ընդունած համատեղ հայտարարության մեջ։
«Մենք կոչ ենք անում Չինաստանին չօգնել Ռուսաստանին Ուկրաինայի դեմ նրա ագրեսիվ պատերազմում», – ասված է փաստաթղթում: Դրանում նշվում է, որ Պեկինը պետք է հրաժարվի ՌԴ-ի դեմ «պատժամիջոցների խափանումից» և «ձեռնպահ մնա Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմն արդարացնող տեղեկատվական մանիպուլյացիաներից, ապատեղեկատվությունից և այլ միջոցներից»: