Վեց երկրներ, այդ թվում՝ Ադրբեջանը, երեկ կայացած քվեարկության ժամանակ հեռացվել են «Եվրատեսիլ» մրցույթի ժյուրիի կազմից։
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով մրցույթի կազմակերպչին՝ Եվրոպական հեռարձակողների միությանը (EBU)։
Ժյուրիի կազմից հանվել են Ադրբեջանը, Վրաստանը, Մոնտենեգրոն, Լեհաստանը, Ռումինիան և Սան Մարինոն։ Նշվում է, որ այդ երկրներին մեղադրում են մանիպուլյացիաների և կանոնների խախտման մեջ: