Մեծ Բրիտանիան իր պատժամիջոցների ցանկում ներառել է ռուսական «Աէրոֆլոտ», «Ռոսիա» և «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերություններին: Այս մասին հայտնում է TASS-ը։ Որոշման մասին նշված է բրիտանական կառավարության կայքում հրապարակված փաստաթղթում։ Կիրառվող միջոցները նախատեսում են երեք ընկերությունների ակտիվների սառեցում:
Փաստաթղթում, որպես հիմնավորում, նշվել է, որ բոլոր երեք ավիաընկերությունները ռազմավարական նշանակություն ունեն Ռուսաստանի համար։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը սկսել է Ուկրաինայի ապառազմականացման և ապաշրջափակման հատուկ գործողությունը: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մոսկվային մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակվելու մեջ և Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն Է մտցրել՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի հետ: Ռուսաստանը մինչ օրս գտնվում է պատժամիջոցների տակ, պատժամիջոցների փաթեթները պարբերաբար լրացվում են։