Կատրին Կոլոնան Ֆրանսիայի արտաքին գործերի նոր նախարար կնշանակվի Ժան Իվ Լը Դրիանի փոխարեն: Այս մասին ուրբաթ հայտնել է BFM հեռուստաալիքը՝ վկայակոչելով իշխանական կառույցներում իր աղբյուրները։
Կոլոնան 2019 թվականի սեպտեմբերից Ֆրանսիայի դեսպանն է Լոնդոնում, ավելի վաղ նա գլխավորել է Իտալիայում դիվանագիտական առաքելությունը և ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից մշտական ներկայացուցչությունը:
Ապագա նախարարը պրոֆեսիոնալ դիվանագետ է և քաղաքական գործիչ։ Ֆրանսիայի դեսպանի անձնական աստիճան ունեցող երեք ֆրանսուհիներից մեկը։
1995-2004 թվականներին նա Ելիսեյան պալատի պաշտոնական ներկայացուցիչն էր այն ժամանակաշրջանում, երբ Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Ժակ Շիրակն էր: 2005 թվականի հունիսին նա նշանակվել է Եվրոպական հարցերով նախարար-պատվիրակ և այդ պաշտոնում մնացել է երկու տարի։