Ուկրաինայի կողմից ականանետային գնդակոծություն է տեղի ունեցել Կուրսկի Գլուշկովսկի շրջանի Տետկինո ավանում և տարածաշրջանի մերձակա բնակավայրերում: Այս մասին հայտնել է շրջանի նահանգապետ Ռոման Ստարովոյտը։
«Տետկինոն և մերձակա բնակավայրերը կրկին գնդակոծվել են Ուկրաինայի կողմից։ Մանրամասն կտեղեկացնեմ ավելի ուշ»,-գրել է Ստարովոյտն իր Telegram-ալիքում։
Նահանգապետի խոսքով՝ հիմնական հարվածը հասել է Պոպովո-Լեժաչի գյուղին։
«Գնդակոծություն Գլուշկովյան շրջանում։ Կրակել են ականանետերից ու հրանոթներից։ Հիմնական հարվածը հասցվել է Պոպովո-Լեժաչի գյուղին։ Դատելով ամենից՝ հակառակորդը թիրախավորել է տեղի մեքենատրակտորային կայանը։ Սակայն տեխնիկան այնտեղից նախապես դուրս է բերվել», – գրել է տարածաշրջանի ղեկավարը։