Մոսկվայում անհայտ անձինք թալանել են Ռուսաստանում TikTok-ի ներկայացուցչության գրասենյակը։ Այս մասին հայտնում է TACC-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին:
Ըստ աղբյուրի՝ անհայտ անձինք հափշտակել 1 մլն ռուբլին գերազանցող Apple ընկերության տեխնիկան:
Նշվում է, որ սկսվել է նախաքննական ստուգում, ընդհանուր վնասի չափը պարզվում է։ Անհայտ անձինք գողացել են Apple Iwatch, 31 iPhone սմարթֆոն և 4 iMac համակարգիչ
Կողոպտիչները չեն վնասել գրասենյակի դռների ամրոցները՝ ենթադրաբար նրանք ունեցել են բանալիներ և իմացել են, թե որտեղ է գտնվում տեխնիկան:
Ինչպես հայտնում է Telegram-յան Baza ալիքը, գողության մեջ կասկածվում է գրասենյակի պահակը։