Հունաստանը մտադիր չէ վիճել Թուրքիայի ղեկավարության հետ այն բանից հետո, երբ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ԱՄՆ կատարած այցից հետո այլևս գոյություն չունի: Այս մասին ասվում է Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Իոաննիս Իկոնոմի տարածած հայտարարության մեջ։
«Վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը վճռականորեն և արդյունավետ կերպով պաշտպանում է ինչպես մեր ազգային իրավունքները, այնպես էլ միջազգային օրինականությունը։ Հունաստանի արտաքին քաղաքականությունը հզոր կերպով հիմնվում է պատմության, միջազգային իրավունքի և մեր միությունների վրա, որքան էլ դա անհանգստացնի ոմանց։ Մենք չենք ներքաշվի թուրքական ղեկավարության հետ հայտարարությունների բանավեճի մեջ», – ասել է Իկոնոմը։ «Մեր քաղաքականությունը սկզբունքների քաղաքականություն է», – հավելել է նա:
Էրդողանը երկուշաբթի հայտարարել է, որ Միցոտակիսը ԱՄՆ կատարած այցից հետո իր համար այլևս գոյություն չունի։