Ամերիկյան քաղաքականության վետերան, երկրի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական և նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը Ուկրաինայի հակամարտության լուծման միակ ճիշտ ուղին է համարում այն բանակցությունները, որոնց Ուկրաինան պետք է համաձայնի որքան հնարավոր է շուտ և Ռուսաստանի առաջադրած պայմաններով: Այս մասին նա հայտարարել է Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում, հայտնում է РИА новости-ն։
«Բանակցությունները պետք է սկսվեն առաջիկա երկու ամիսներին, այլապես ցնցումներ կսկսվեն և լարվածություն կստեղծվի, որը հաղթահարելը հեշտ չի լինի», – հայտարարել է Քիսինջերը:
Նա նշել է, որ իդեալական կլիներ վերադառնալ «գործերի նախկին վիճակին»։ Միևնույն ժամանակ, բառացիորեն «կոչ է արել Արևմուտքին ստիպել Ուկրաինային գնալ բանակցությունների այն պայմաններով, որոնք չափազանց հեռու են իր այսօրվա ռազմական նպատակներից», – հայտնում է պարբերականը։