ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը հայտնվել է Ուկրաինայի դեմ հանցագործությունների հանցակիցների բազայում։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանելով Քիսինջերի հայտնվելը ուկրաինական «Миротворец»-ի բազայում, նշել է, որ նա այնտեղ է հայտնվել «ինտելեկտի առկայության համար»:
Քիսինջերին «Миротворец» կայքի բազա են մտցրել որպես «Ուկրաինայի դեմ հանցագործությունների հանցակից» և «Ռուսաստանի տեղեկատվական հատուկ գործողությանը մասնակցելու» համար:
Ավելի վաղ նա կոչ էր արել Արևմուտքին՝ ՌԴ-ի հետ բանակցությունների վերսկսման համար ազդել Ուկրաինայի վրա։
«Որպեսզի չտանջվեն ձևակերպման վրա, առաջարկում եմ մեկ կարճ արտահայտություն՝ «ինտելեկտի առկայության համար»,-գրել է Զախարովան իր Telegram-ալիքում:
Նա նաև նշել է, որ «վերջինիս նման յուրօրինակ նվեր 99-ամյակին ոչ ոք չէր անի»:
«100 տարով ԱՄՆ – ի պատժամիջոցների ցուցակում կընդգրկվեն, հավանաբար», – հավելել է դիվանագետական ներկայացուցիչը:
2016 թվականի գարնանը «Миротворец»-ը հրապարակել էր լրագրողների կոնտակտային տվյալները, այդ թվում՝ օտարերկյա, որոնք ստացել էին ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի հավատարմագրումը։
Այն ժամանակ ԶԼՄ-ների ազատության գծով ԵԱՀԿ նախկին ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը հրապարակումն անվանել էր «տագնապալի քայլ, որը կարող է էլ ավելի վտանգի տակ դնել լրագրողների անվտանգությունը»: