Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը կարծում է, որ մարդկությանը 50 տոկոս հավանականությամբ կարող է առաջիկա 20 տարում նոր համաճարակ սպասել: Ինչպես հայտնում է TASS-ը՝ նա նման կարծիք է հայտնել իսպանական El Diario թերթին տված հարցազրույցում:
«Այն կարող է առաջանալ այն վիրուսից, որի մասին մենք արդեն գիտենք։ Դա կարող է լինել գրիպի տեսակ, կորոնավիրուսի այլ տեսակ: Այդ հանգամանքը թույլ կտա մեզ ունենալ որոշ տեղեկություններ՝ բուժման և պատվաստանյութի տեսանկյունից»,-նշել է ամերիկացի գործարարը:
Նա չի բացառել նաև վիրուսի ստեղծման հավանականությունը:
«Դա կարող է ստեղծվել մարդու կողմից և միտումնավոր տարածվել: Սա շատ սարսափելի սցենար է, քանի որ նրանք կարող են փորձել տարածել այն միաժամանակ տարբեր վայրերում միաժամանակ»,-ասել է նա: