Այսօր առավոտյան Նեպալում Tara Air ավիաընկերության ինքնաթիռն անհետացել է ռադարներից: Այս մասին հայտնել է Interfax-ը՝ հղում անելով CNN հեռուստաալիքին:
Ինքնաթիռը Պոկհարա քաղաքից ուղեւորվում Էր Ջոմս: Ինքնաթիռի հետ կապը կորել է նշանակման վայրում վայրէջքի ենթադրյալ ժամանակից հինգ րոպե առաջ: Օդանավում եղել է 22 մարդ, այդ թվում՝ 2 գերմանացի, 4 հնդիկ և 13 նեպալցի:
The Kathmandu Post-ի տվյալներով՝ որոնողական աշխատանքները բարդացնում են վատ եղանակը։