Եվրամիությունը մտահոգություն է հայտնել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) կողմից հունական երկու լցանավերի կալանման կապակցությամբ: ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոյի հայտարարության մեջ։
«Մենք մտահոգությամբ հետևում ենք Պարսից ծոցում Իրանի կողմից երկու հունական նավերի անընդունելի բռնագրավմանը»,- ասված է Ստանոյի հայտարարության մեջ: «Մենք անմիջապես բարձրացրել ենք լցանավերի կալանման հարցը և Իրանի իշխանություններին մեր լուրջ մտահոգությունն ենք հայտնել այդ գործողությունների կապակցությամբ՝ կոչ անելով հնարավորինս շուտ պարզաբանել ստեղծված իրավիճակը, որպեսզի հասնենք դրա կարգավորմանը և իրավիճակի ապաէսկալացմանը»,- ասել է նա:
Մայիսի 26-ին Հունաստանի ծովային նավատորմի և կղզային քաղաքականության նախարարության մամուլի ծառայությունը ТАСС-ի թղթակցին հայտնել է լցանավերում գտնվող իրանական նավթի՝ ԱՄՆ-ին փոխանցելու մասին։ Հաջորդ օրը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերը կալանել են Պարսից ծոցում գտնվող երկու հունական տանկերները։