Կիբերհարձակումների պատճառով Ուկրաինայի իշխանությունները մեկ օրով զրկվել են փակ կապից և ներքին ծառայություններից օգտվելու հնարավորությունից։ Այս մասին Ria.ru-ին հայտնել են RAHDIT ռուսական հաքերների խմբից։
«Մարտի սկզբին մեր կողմից կոտրվել էին ուկրաինական պետական մարմինների 700-ից ավելի կայքեր, գրեթե ողջ ուկրաինական կառավարական ինտերնետ կապը։ Նրանք չկարողացան մեզ հետ պայքարել։ Համապատասխանաբար, մեկ օրով պետական իշխանության բոլոր մարմինները, բոլոր սերվերներն անջատվել են»,- նշել է գործակալության զրուցակիցը։
Նա հավելել է, որ խումբը նախատեսում է հետագայում ևս նման հարձակումներ իրականացնել։
RAHDIT-ը ռուսական հատուկ գործողության մեկնարկից ի վեր Ուկրաինայում վարում է «Նեմեսիս» տեղեկատվական ռեսուրսը։ Հունիսի 1-ին նրանք այնտեղ տեղեկություններ էին տեղադրել Ուկրաինայի անվտանգության ծառայության 700 աշխատակիցների մասին՝ լուսանկարներով, հեռախոսներով և բնակության հասցեներով:
Բացի ընդհանուր տեղեկատվությունից, հաքերային խումբը բացահայտել է նաև նրանց հակումները՝ մոլախաղերը, նաև ոչ ավանդական անձնական հակումները:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը սկսել է Ուկրաինայի ապառազմականացման և ապաշրջափակման հատուկ գործողությունը: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մոսկվային մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակվելու մեջ և Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն Է մտցրել՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի հետ: