Հարյուրավոր ֆրանսիացի դիվանագետներ Փարիզում մասնակցել են Ֆրանսիայի ԱԳՆ աշխատակիցների համընդհանուր գործադուլին։ Ցուցարարները շենքի առջև մեծ պաստառ են բացել՝ «պրոֆեսիոնալ դիվանագետները գործադուլ են անում», «դիվանագիտությունը սպառնալիքի տակ է» կարգախոսներով։ Այս մասին հաղորդում է TASS-ը։
Ֆրանսիացի դիվանագետների արհմիությունների կողմից կազմակերպված սոցիալական բողոքը հստակ նպատակ ունի։ Նրանք այդպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնել կազմակերպչական բարեփոխումների վերաբերյալ։ Ապրիլին Ֆրնասիայի իշխանությունները հայտարարել են, որ արմատապես փոխում են դիվանագիտական կորպուսի ձևավորման սկզբունքները։
Պետությունը որոշել է բարեփոխումներ իրականացնել պետական ապարատի մասնագիտական շարժունակության ապահովման նպատակով։ Դիվանագետները համոզված են, որ դա կազդի աշխատանքի վրա։