41-ամյա հաղորդավարուհի Քիմ Քարդաշյանը, հավանաբար, շատ լուրջ է ընդունում իր ներկայիս հարաբերությունները կատակերգու Փիթ Դևիդսոնի հետ, ով իրենից 13 տարով երիտասարդ է: Մի քանի ամսվա սիրախաղից և զգացմունքների ստուգումից հետո զույգը պատրաստ է միասին ապրել, հաղորդում է Us Weekly-ն:
Պարբերականի փոխանցմամբ՝ Քիմն ու Փիթը «միմյանց վստահում են, քննարկում են համատեղ ծրագրերը և պատրաստ են համատեղ կյանքին»: Դե, որպես մոտակա քայլ, զույգը նախատեսում է միասին անցկացնել ամառային հանգիստը ինչ-որ ռոմանտիկ վայրում:
Եվ չպետք է մոռանալ, որ մշտական համատեղ կյանքի դեպքում Փիթը ստիպված կլինի գործ ունենալ ոչ միայն Քիմի, այլև նրա չորս երեխաների հետ։