Մոսկվան կհարվածի որոշումների ընդունման կենտրոններին, եթե Կիևն օգտագործի ԱՄՆ-ից ստացած սպառազինությունը Ռուսաստանի տարածքների դեմ։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխղեկավար Դմիտրի Մեդվեդևը՝ քաթարական Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Այն դեպքում, եթե այդ զինատեսակները օգտագործվեն ռուսական տարածքների դեմ, մեր երկրի զինված ուժերն այլ ընտրություն չեն ունենա, քան որոշումների ընդունման կենտրոններին հարվածելը», – ասել է նա:
Անվտանգության խորհրդի փոխղեկավարն ընդգծել է.»բոլորի համար պարզ է, որ այդ կենտրոնները և պաշտպանության նախարարությունն են, և գլխավոր շտաբը, և ամեն ինչ»: «Բայց պետք է հասկանալ, որ որոշումների ընդունման վերջնական կենտրոններն այդ դեպքում, ցավոք, գտնվում են նույնիսկ Կիևի տարածքում։ Ուստի, դա, անշուշտ, սպառնալիք է, որը պետք է հաշվի առնել», – նշել է Մեդվեդևը։