Ռուսաստանը հունիսի 14-ից հանում է օդային և ծովային տրանսպորտով երկիր ժամանող օտարերկրացիների մուտքի բոլոր համաճարակաբանական սահմանափակումները, տեղեկացնում է ТАСС-ը։
«Կայացած քննարկման արդյունքում օպերատիվ շտաբի անդամների կողմից որոշում է ընդունվել 2022 թվականի հունիսի 14 – ից Ռուսաստան օդային տրանսպորտով, ինչպես նաև ծովային անցակետերով ժամանող օտարերկրյա քաղաքացիների մուտքի համաճարակաբանական սահմանափակումները հանելու մասին որոշում է կայացվել», – ասված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, օպերատիվ շտաբը որոշում է ընդունել հունիսի 14 – ից Տաշքենդ – Սամարա և Տաշքենդ-Վոլգոգրադ երթուղիներով երկաթուղային հաղորդակցության վերականգնման մասին ՝ շաբաթական մեկ անգամ հաճախականությամբ: Ուզբեկստանի քաղաքացիների ՝ Ռուսաստան երկաթուղային տրանսպորտով մուտքի սահմանափակումները կհանվեն։