Թուրքիան Անթալիայի օդանավակայանում կալանել է մոլդովական ուղևորատար ինքնաթիռը: Ինչպես հայտնում է Ria.ru-ն՝ սոցցանցերի իր էջերում այս մասին տեղեկացրել է Air Moldova ավիաընկերությունը:
Նշվում է, որ ուղևորներն Անթալիայի օդանավակայանում անցկացրել են 9-14 ժամ։ Մոլդովական լրատվամիջոցները հայտնել են, որ մոլդովական փոխադրողների ինքնաթիռը կալանվել է չվճարված պարտքերի պատճառով: Նշվում է, որ մոլդովական փոխադրողը պարտք է թուրքական ընկերություններին:
Air Moldova-ում հաստատել են վերոնշյալ իրողությունը՝ միաժամանակ շեշտել, որ պարտքը մարվել է և նման խնդիր չպետք է լիներ: