Աֆղանական «Ազգային դիմադրության ճակատի» ջոկատները կիրակի օրը գրոհել են Հյուսիսային Բագլան նահանգում գտնվող «Թալիբան» արմատական շարժման դիրքերը։ ТАСС-ի փոխանցմամբ՝ մարտը տեղի է ունեցել Անդարաբ հովտում՝ Պուլի-Հեսար և Թագանակ բնակավայրերի մերձակայքում:
«Դաշտային հրամանատար Հեյր Մոհամադի և նրա զորակազմի գործողությունների արդյունքում հակառակորդը կրել է ծանր կորուստներ և ստիպված է եղել թողնել զբաղեցրած սահմանները»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Բագլան նահանգի Հումրի վարչական կենտրոնից տեղեկություն էր ստացվել 12 տեղացիների նկատմամբ թալիբների հաշվեհարդարի մասին, որոնք գնդակահարվել էին Նահրին գավառում:
Հունիսի 3-ին Ազգային անվտանգության ծառայության զինյալները զինված հարձակում են գործել Հոստ-վա-Ֆերենգ գավառում և գերի վերցրել «Թալիբան» շարժման երեք անդամների: Ապստամբների շրջանում կորուստների մասին տեղեկություններ չկան։
«Թալիբան» շարժումը լայնածավալ գործողություն է սկսել 2021 թվականի գարնանը ԱՄՆ-ի կողմից իր զինված ուժերը երկրից դուրս բերելու որոշման մասին հայտարարությունից հետո: Օգոստոսի 15-ին թալիբներն առանց մարտի մտել են Քաբուլ։